«Դեմ չենք Եվրամիությանը, բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ». Արշակ Կարապետյան
ՎիդեոՄենք ոչ մեկս էլ դեմ չենք Եվրամիությանը, մենք դեմ չենք Ռուսաստանին, դեմ չենք Միացյալ Նահանգներին: Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Բայց ի՞նչ է կատարվում, նորից պոպուլիզմ: Գտնում են հիանալի լոզունգ և ժողովրդին նորից փորձում են շեղել: Միջազգային հարաբերություններում ու դիվանագիտության մեջ չլսված քայլ է: Եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ապա քայլերի հերթականությունը հետևյալը պիտի լինի. երկրի ղեկավարը կամ ղեկավար թիմը պետք է բանակցություններ վարի ԵՄ ղեկավարության հետ, ստորագրի ԵՄ-ին միանալու պայմանագիր, ապա այդ պայմանագիրը պետք է վավերացվի սահմանված կարգով»,-ասում է Արշակ Կարապետյանը: