«Համահայկական ճակատ» շարժումն ամրապնդվում է նոր անդամներով
Վիդեո«Համահայկական ճակատ» շարժումն ամրապնդվում է, նոր անդամներ ու քաղաքական ուժեր են միանում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորած շարժմանը։
«Համահայկական ճակատ» շարժման գրասենյակում երեկ տեղի է ունեցել «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության՝ «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Փաստաթուղթը ստորագրել են շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը: Վերջինս նշել է, թե կիսում են շարժման և անձամբ Արշակ Կարապետյանի մտահոգությունները Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ։ «Միասնությունը կարող է դուրս հանել Հայաստանի ապազգային իշխանությանը և առաջ տանել պետությունը»,- նշել է «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչը։