Ցերեկային կենտրոն՝ Կապանում
ՎիդեոՍյունիքի մարզկենտրոն Կապանում մեկ տարուց ավելի է, ինչ գործում է ցերեկային կենտրոն։ Քաղաքում ապրող տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք օրվա մեծ մասն անցկացնում են այդտեղ, ստանում սոցիալական աջակցություն և զբաղվում տարբեր աշխատանքներով։
Ծրագիրն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը` ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։