Ռոստովի մարզում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով ևս մեկ վառելիքի պահեստ է այրվել
ՎիդեոՌԴ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով հրդեհ է սկսվել ևս մեկ վառելիքի պահեստում: Այդ մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։
Նրա տվյալներով` տուժածներ չկան։
«Հրդեհի մարման աշխատանքներում գործի են դրվել արագ արձագանքման ուժերը: Բնակելի շենքերի վրա հրդեհի տարածման սպառնալիք չկա», – հավելել է Գոլուբևը։
Առավոտյան ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ գիշերը մոտավորապես ժամը 3-ին տարածաշրջանի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս ԱԹՍ։
Կամենսկի շրջանը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում։ Ռոստովի մարզի հակառակ կողմում՝ Պրոլետարսկում, օգոստոսի 18-ից՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվում է մեկ այլ խոշոր նավթապահեստ. հրդեհը չի հաջողվում մարել արդեն 11 օր։