Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով
ՎիդեոԹուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է նոր ուսումնական ծրագրում «պատմական» կրթության արմատական փոփոխությունների մասին՝ այսուհետ «Կենտրոնական Ասիա»-ի փոխարեն կօգտագործվի «Թուրքեստան» հասկացությունը։ Այս մասին հայտնում է yenisafak.com-ը:
Ըստ իշխանությունների՝ «ապագա սերունդները կդաստիարակվեն թյուրքականության, ազգային գիտակցության և հայրենասիրության գիտակցությամբ»:
Ըստ աղբյուրի՝ «Թուրքեստանը զբաղեցնում է հսկայական տարածք՝ սկսած Իրանի Խորասանի շրջանից, ներառյալ հյուսիսային Աֆղանստանը, և տարածվում է Պամիր և Հինդու Քուշ-Կունլուն լեռների հյուսիսային ստորոտներից մինչև չինական Թունգ Հուանգ շրջան, որտեղից հասնում է Մանջուրիայի արևմուտք, ընդգրկում է ամբողջ Հարավային Սիբիրը Մոնղոլիայի հետ միասին՝ շարունակվելով դեպի արևմուտք մինչև այն կետը, որտեղ Ուրալ լեռները և Վոլգա գետը հասնում են Կասպից ծով»: