Սարիկ Անդրեասյանը սերիալ է նկարահանելու խորհրդային մոդելների մասին
ՎիդեոՌուսաստանցի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սերիալ է նկարահանելու 1980-1990-ական թվականներին ԽՍՀՄ մոդելային բիզնեսի «ներքին խոհանոցի» մասին։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Գեղեցկություն» դրամատիկական սերիալի սյուժեն կենտրոնանում է մշակութային կենտրոնի ղեկավար Վերա Իգնատիևայի վրա, որը որոշում է անցկացնել Խորհրդային Միությունում առաջին գեղեցկության մրցույթը։ Պաշտոնյաները համաձայն չեն նրա գաղափարի հետ, և երբ մրցույթը հաջողվում է անցկացնել, նա բախվում է մոդելային բիզնեսի դժվար իրողություններին։
Ալեքսեյ Գրավիցկու սցենարի հիման վրա նկարահանվելիք ութմասանոց սերիալի դերասանական կազմը դեռ հայտնի չէ։