Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել
ՎիդեոԻրանի Խուզեստան նահանգի Սալանդ շրջանում 10 կիլոմետր խորության վրա Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:
Ավելի ուշ, նույն գործակալության փոխանցմամբ, Ֆարս նահանգի Դհարրամ քաղաքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։
Առայժմ վնասների մասին տեղեկություններ չկան։