Լրահոս
Կարևոր


Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության և օտարամոլության դեմ պայքարի գլխավոր կենտրոններից էր. «Մեր պատմությունը» նախագիծ

Վիդեո

Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինության գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանությամբ ասած` Կեչառիսի վանքն ի սկզբանե էլիտար նշանակություն է ունեցել թե ձևի, և թե բովանդակության համատեքստում: 11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողությանը մասնակցել է հայոց արքա Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սևանցին և ամբողջ հայկական իշխանական վերնախավը: Վանքը նաև նշանավորվում է նրանով, որ Կեչառիսի տարածքում են հանգչում հանուն Հայրենիքի նահատակված այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Գրիգոր Ապիրատյան իշխանը և Պռոշ Մեծ իշխանը: Կեչառիսի վանական համալիրում են գործունեություն ծավալել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Խաչատուր Կեչառեցին, որոնց գաղափարախոսական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պահպանել հայոց ազգային ինքնությունն ու գաղափարական հիմքեր ստեղծել պետականության վերականգնման համար:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարյան այն խոշոր ազգային-հոգևոր կենտրոններից էր, որը նպատակադրված պայքարում էր հայոց ինքնության պահպանման և օտարամոլության դեմ: Կեչառիսի վանական միաբանության համառ պայքարի շնորհիվ էր նաև, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացավ պահպանել դավանաբանական ինքնուրույնությունը, իսկ հայ ժողովուրդը` հոգևոր սուվերենությունը: Կեչառիսի վանքը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանվել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երևույթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարյան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրությամբ: Կեչառիսի վանքը յուրահատուկ է եկեղեցու ճակատային հատվածում արված որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 11-րդ դարում Պահլավունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիվ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների համար: Ծաղկունյաց լեռների ստորոտին ծվարած այս բնակավայրն արդեն խորհրդային ժամանակներում վերածվել է հանգստի գոտու և նշանավոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հավաքականներ մարզումներ են անցկացնում:

Կեչառիսի վանական համալիրի և Ծաղկաձորի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոց