Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը
ՎիդեոՖոնդային բորսաներում ոսկու գներն առաջին անգամ գերազանցել են մեկ ունցիայի համար 2,800 դոլարը, ինչը ոլորտի վերլուծաբանները կապում են Մերձավոր Արևելքում լարվածության, ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների և ամերիկյան տնտեսության ապագա հեռանկարների հետ կապված անորոշության հետ:
Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը հոկտեմբերի 30-ի սակարկությունների ժամանակ աճել է 0,7%-ով՝ հասնելով 2800,5 դոլարի՝ մեկ ունցիայի համար, հայտնում է rbc.ru-ն։
Մի շարք երկրների՝ Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումը՝ ոսկու և արտարժույթի ակտիվները դիվերսիֆիկացնելու նպատակով, լրացուցիչ աջակցություն է ապահովում պահանջարկին։