Լրահոս
Կարևոր


501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ)

Վիդեո

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 25-ին  ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ  տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, ով պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ-ոք երկար ճանապարհ չէր անցնի և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատայնութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գրամ քաշով զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից  ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է