Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
ՎիդեոԱշխարհի առաջին փայտե արբանյակն ուղարկվել է տիեզերք։ Այս մասին գրում Է Reuters-ը: LignoSat արբանյակը, որը մշակվել է Կիոտոյի համալսարանում, միջազգային տիեզերակայան կհասցնի SpaceX ընկերությունը, ինչից հետո այն ուղեծիր դուրս կգա մոտ 400 կմ բարձրության վրա:
LignoSat-ը պատրաստված է մագնոլիայի փայտից, տեղավորվում է ափի մեջ: Սարքը պատված է արևային վահանակներով, ներսում էլեկտրոնային կառավարման սարքավորումներ են։
Կիոտոյի համալսարանի հետազոտողները նշում են, որ փայտե արբանյակները կթողնեն միայն փոքր քանակությամբ կենսաքայքայվող մոխիր՝ մթնոլորտի համար վնասակար ալյումինի օքսիդների փոխարեն:
«Փայտի շնորհիվ մենք հավերժ կարող ենք տներ կառուցել, ապրել և աշխատել տիեզերքում»,- ասել է Կիոտոյի համալսարանի տիեզերագնաց Տակաո Դոյին: