Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ արձան
ՎիդեոՎան քաղաքում հնագետները ուրարտական ժամանակաշրջանի բազալտե արձան են հայտնաբերել՝ մոտ մեկ տոննա կշռով։ Յուրահատուկ գտածոյի մասին հայտնում է Arkeonews-ը։
2023 թվականին հնագետները հայտնաբերել են Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում – խմբ․) իր տեսակի մեջ առաջին մոնումենտալ արձանը։ Այս տարի նրանք գտել են ևս մեկը՝ մեկ բլոկից ստեղծված արձան՝ տպավորիչ չափերով և մոտ մեկ տոննա կշռով: Անկարայից ժամանած թիմի մանրամասն ուսումնասիրությունից հետո անկնկալվում է, որ կբացահայտվի բազալտե արձանի առեղծվածը։
«Արձանը տեղափոխվում է Վանի թանգարան, որտեղ տեղի կունենան նախնական ուսումնասիրությունները։ Վերականգնումից հետո լրացուցիչ տեղեկություններ կստանանք։ Սա ապշեցուցիչ գտածո է մի տարածքում, որտեղ ուրարտական շատ քիչ եզակի արտեֆակտներ կան»,- բացատրել են հեղինակները:
Գիտնականները նշել են, որ այս քաղաքակրթությունն ամենաքիչ ուսումնասիրվածներից է։ Նախկինում տարածաշրջանում ուրարտական առյուծի արձան էր հայտնաբերվել 1995 թվականին։
«Առաջին անգամ ենք հանդիպում նման մոնումենտալ եռաչափ արձանի։ Հուսով ենք, որ ավելի մանրամասն տեղեկություն կստանանք հետազոտությունից հետո: Այն նման է ոճավորված գլխով, քառակուսի պրիզմատիկ մարմնով և դեմքի անտարբերելի դիմագծերով կերպարի: Այն կարծես մոնումենտալ է։ Շատ դժվար է որոշել՝ այն ներկայացնում է աստվածային, թե թագավորական կերպար։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ այն պոստմոդեռն արձան է»,- ասել են գիտնականները։