Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
ՎիդեոArmLur.am-ի տեղեկություններով՝ Սևակ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հաղթանակի պողոտայի 6 հասցեում տեղակայված Շիրակի մարզի Դատախազության վարչական շենքի մոտ կատարել է խուլիգանություն։
Նա հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ դեպքի վայրում գտնվող և հարևանությամբ բնակվող անձանց անդորրը խախտելով։
Հայտնի դարձավ, որ Բաբայանը պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի օդանավակայանի գծային բաժնի պետ Թ. Թովմասյանի, նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Է. Կալկոյանի և նույն բաժանմունքի տեսուչ Կ. Ղանդիլյանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել:
Մանրամասները՝ տեսանյութում։