Լրահոս
Կարևոր


75 մլն դրամ՝ Գյումրու հրապարակի եղևնու և զարդարանքների համար (տեսանյութ)

Վիդեո

Ոչ թե Գյումրու համայնքապետը, այլ Շիրակի մարզպետի աշխատակազմը ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն է ձեռք բերել Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ից։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պայմանագիր է կնքել 20 մլն 100 հազար դրամ արժողությամբ, որով ձեռք է բերվել տոնածառի և խաղալիքների տեղադրում, ապամոնտաժում, տոնածառ և խաղալիքներ, ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն։

Այս տարի որոշվել է Գյումրու կենտրոնական հրապարակի տոնածառը փոխել, որի համար էլ կնքվել է թվով 3 պայմանագիր։ Երեք պայմանագիրն էլ ձեռք է բերվել դեկտեմբերի 11-ին «հրատապ բաց մրցույթ» գնման եղանակով։

Գնումը հրատապ բաց մրցույթի ձևով է իրականացվել, քանի որ իշխանությունը մինչև դեկտեմբերի 11-ը չէր կարողանում Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել։

Պայմանագրերը կնքվել են «ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ի հետ։

«ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը ՀՀ արդարադատության իրավաբանական անձերի պետական ռեգիստրում գրանցվել է 2024 թվականի փետրվարի 22-ին։ Ընկերությունը գրանցվելուց հետո առաջին պայմանագիրը կնքել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մայիսին։ Ընկերությունը Փարաջանովի հոբելյանական ծրագրերի շրջանակում պետք է պատրաստեր «Փարաջանով» բույր հուշանվերների հավաքածու։

Գյումրիում ստեղծված ներքաղաքական լարված և փոթորկված իրավիճակից ելնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, եւ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորները նորով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-հրապարակված է նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնավարման վերջին որոշումներից մեկի մեջ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գյումրին Ամանորին պատրաստվում էր դեռ սեպտեմբեր ամսից, քանի որ Գյումրի համայնքի ներկա ավագանու անդամները սեպտեմբերի 10-ին հաստատեցին համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու է Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղեւնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի եւ նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները