«Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times
Վիդեո«Օրեշնիկ» փորձարարական միջին հեռահարության հրթիռների ռուս արտադրողները գերմանական և ճապոնական ընկերությունների սարքավորումներ են օգտագործում, գրում է Financial Times-ը։
Պուտինը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը «Օրեշնիկ» հրթիռով հարձակվել է Դնեպրի վրա։ Գործարկված բալիստիկ հրթիռը եղել է «առանց միջուկային հիպերձայնային» և ոչ միջուկային մարտագլխիկով։
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Օրեշնիկը ստեղծվել է RS-26 Rubezh միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ռուսական մոդելի հիման վրա։