Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում
ՎիդեոԵրևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Բացի FlyOne-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից, Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև Red Wings-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։
Utair-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիներ»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
Այս պահին «Զվարթնոց»-ի երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։ Ըստ «Զվարթնոց» ավիաընկերության էլեկտրոնային չվացուցակի՝ ուշացում է նշված Շարմ էլ Շեյխ-Երևան (Air Cairo), Լառնակա-Երևան (Wizz Air), Շարժա-Երևան (Air Arabia), Աբու Դաբի-Երևան (Wizz Air), Դուբայ-Երևան (Fly Dubai) չվերթների համար։