Լրահոս
Կարևոր


Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանա

Վիդեո

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը:
Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը: Ամեն մի բացահայտում, հատկապես` երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչելն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն: Այս բացահայտումներով նաև կանխում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը. ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած` ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ:

Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկան Արմեն Մուսայելյանի խոսքով՝ թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում են մայրաքաղաքի համայնքային ոստիկանության բաժինների գործընկերների, նաև` իրավապահ այլ կառույցների հետ, բայց բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է: Վերջին շրջանում նրանց ուժերով բացահայտել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր: Օրինակ, նման մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին:

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու:
Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթի» վեց տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ երկու դեղահաբ: Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոնային լուծույթի» յոթ տարա, մեկը` կոնկրետ այլ անձի անվամբ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի վարչության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները հատուկ ուշադրություն են դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած` տեղադրման դեպքերին: Նման երկու դեպք նրանք բացահայտել են մարտի 31-ին և ապրիլի 1-ին:

Թմրանութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին: Ըստ օպերատիվ տեղեկության` Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ: Ապրիլի 1-ին՝ ժամը 18-ին, Ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ` ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մարտի 31-ին՝ գիշերվա ժամը 2-ին մոտ, մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ: Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված չորս փաթեթ, երկրորդի մոտ` դեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար` ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև` ծալովի դանակ:
Ըստ վերջինիս` մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690 հազար դրամով: Ձեռնարկվում են միջոցառումներ` նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առանձնապես խոշոր չափի թմրանյութ մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին: Այդ օրը՝ ժամը 14.40-ին, այս դեպքում` միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Դավթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող՝ 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:
Երիտասարդը հատնել է, որ փաթեթում հենց մեթամֆետամին է:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բոլոր դեպքերով էլ ձերբակալված անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ Ադամյան