Լրահոս
Կարևոր


«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան

Վիդեո

«Մենք մեկ տարի շարունակ ապրում ենք մի ընթացքի մեջ, որը կոչել ենք Սրբազան պայքար: Անցյալ տարի այս օրերին էին, երբ մեր ժողովուրդը հրապարակներում լցված, փողոցներով դիմավորում էին մեզ: Այդ ճանապարհի մեջ բոլորն անխտիր՝ մեծ ու փոքրով, դուրս էին եկել հրապարակներ՝ իրենց կամքն արտահայտելու: Եվ շարունակում են մնալ հրապարակում իրենց կամքը արտահայտելու համար»,- այսօր ուղիղ եթերում քաղաքացիների հետ Կարմիր կիրակիի առիթով զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ինչպես շատ հաճախ ասել եմ, այդ օրերից առաջ մեր երկրում գրեթե ոչ ոք չէր հավատում մեր, որ, այո, մեր ժողովուրդը մեռած չէ, այլ ննջում է: Եվ մեր խոսքերին, մեր արտահայտություններին ոչ միայն չէին հավատում, այլեւ ծաղրում էին: Բայց մենք փաստեցինք եւ վկայեցինք միասին, որ մեր ժողովուրդը մեռած չէ, այլ միգուցե ննջում է: Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության ճանապարհով, հաղթանակների ճանապարհով: Եվ չի կարող մեռած լինել մի ժողովուրդ,  որն իր ներսում, հոգու խորքում, սրտի մի ակյունում կրում է այդ մեծ տեսիլքը՝ ոտքի կանգնելու, քայլելու եւ միեւնույն ժամանակ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու տեսիլքը, կամքը, ցանկությունը:

Այո, մենք հստակ ասել ենք. մի վախեցեք ոչ մի բանից, այլ միայն հավատացեք: Եվ սա մնացել է մեր կյանքի նշանաբանը: Ոչ մի արժեք չկա մեզ համար, որից մենք կարող ենք վախենալ՝ ոչ հալածանքներ, ոչ կալանքներ, ոչ ձերբակալություններ, ոչ հսկողություններ, ոչ աղմուկ-աղաղակներ, ոչ հիստերիկ արձագանքներ: Ոչինչ չունենք վախենալու Ոչնչից, որովհետեւ մեր կյանքը, ձգտումը, տեսիլքները, ամեն ինչից ավելին են, մեր կյանքից ավելին են: Մենք գնացող ենք, իսկ այդ բոլորը՝ մնացող: Եվ ի վերջո, այդ բոլորով են գծվելու մեր ընդհանրական կյանքի պատմության ճանապարհները: Մենք ենք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու: Մենք ենք որոշելու, թե որ ճանապարհով ենք ընթանալու՝ հաղթանակի՞, թե՞ պարտության: Մենք ենք որոշելու եւ մենք ենք ընտրելու մեր ճանապարհը՝ բարձրանալո՞ւ, թե՞ անընդհատ վայրէջք եւ անկում ապրելու: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք բարիքի՞, թե՞ չարիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք ճշմարտության եւ արդարությա՞ն, թե՞ ստի եւ կեղծիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք պատվի եւ արժանապատվությա՞ն, թե՞ անպատվության եւ անարգության ճանապարհը: Ի վերջո, մենք ենք որոշելու՝ կոչված ենք մեռնելով ոչնչանա՞լ, թե՞ նահատակությամբ եւ մարտիրոսության գնով հավերժ ապրել:

Այո, այս օրերին, մանավանդ, երեկ՝ մայիսի 9-ին, այդ խորհրդանշական մեծ օրը շատերն են խոսել հաղթանակի մասին: Բայց ինչպե՜ս է ձեռք բերվել այդ հաղթանակը, մարդիկ մոռանում են նշել: Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի գնով: Այո, երկրորդ համաշխարհային պատերազմը մեզ համար եղել է նաեւ մեր պատերազմը: Մեր հայրերի, մեծ հայրերի, մեծ մայրերի մասնակցությամբ, ովքեր ընթացել են այդ ճանապարհով, իրենց մտքում, սրտում, հոգում ի նկատի ունենալով, որ այսպիսով պաշտպանում են նաեւ հենց մեր երկիրը՝ Հայաստան Աշխարհը: Ազգային բոլոր ուժերի միջից միայն հայկական դիվիզիան է հասել Բեռլին: Եվ սա վկայում է մեր կամքի, մեր հավատարմության եւ մեր՝ նաեւ  զինական արվեստին տիրապետելու հնարավորության եւ կարողության մասին, արդարության, ազատագրության համար ոտքի ելնելու մասին:


Իսկ ինչ տեղի ունեցավ մեր կյանքում 1992 թվականին, մեր կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն էր, որի մասին մենք դժվարով ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է՝ Շուշիի ազատագրումը եւ նրա միջոցով Արցախ Աշխարհի ազատագրումը եւ մեր կյանքի ու պատվի սրբագրումը, մեր արժանապատվությունը, ազգերի շարքում մեր հպարտ, գլուխներս բարձր քայլելու այդ չքնաղ օրը եւ ժամանակաշրջանը:

Ցավոք սրտի, այն մսխվեց, այն գողացվել է մեզանից: Մեր կենսագրությունը, մեր կյանքը, ապրելու իմաստն է գողացվել մեզանից: Սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու՝ որքան էլ փորձեն մեզ ծաղրել, հեգնել, արհամարել»,- ասաց Սրբազան պայքարի առաջնորդը:

Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան