Լրահոս
Կարևոր


Երևանյան «բնապահպանները» կրկին գործի մեջ․ երբ հանքը վատ է, բայց մայրաքաղաքի թունավոր օդը՝ ոչ

Վիդեո

Գինեվետում կրաքարի հանքի վերաբերյալ հանրային լսումները կրկին վերածվեցին սկանդալի։ Ինչպես և նախկինում, երևանյան մի քանի գրանտային հասարակական կազմակերպություններ «դեսանտ» էին իջեցրել տեղում՝ նպատակ ունենալով խափանել գործընթացը։ Ակտիվիստները՝ տարիներ շարունակ առաջին գիծ դուրս եկող նույն դեմքերը, որոնք ժամանակին Ամուլսարի ծրագրի դեմ էին պայքարում, այս անգամ էլ փորձեցին կանգնեցնել մի նախագիծ, որը գյուղացիների համար կարող էր դառնալ աշխատանքի և զարգացման իրական հնարավորություն։

Տեսանյութերից պարզ երևում է՝ Գինեվետի բնակիչներն իրենք էին փորձում կարգի հրավիրել երևանցի «բնապահպաններին»՝ ասելով, որ իրենք են որոշելու՝ ուզո՞ւմ են հանք, թե ոչ։ Գյուղացիների պահանջը պարզ է՝ աշխատանք, կայուն եկամուտ և համայնքի զարգացում։ Իսկ ակտիվիստներն իրենց հերթին կրկնում էին սովորական քարոզը՝ «գյուղը փոշու մեջ կխեղդվի»։

Թե տվյալ հանքը իրականում կստեղծի փոշու կամ բնապահպանական այլ խնդիրներ՝ մասնագիտական գնահատականը պետք է տա բնապահպանական փորձաքննությունը։ Սակայն ակնհայտ է մեկ բան՝ աշխարհում հարյուրավոր երկրներում հանքեր են գործում՝ առանց բնությանը անդառնալի վնաս հասցնելու։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է նվազագույնի հասցնել ռիսկերը։

Խնդիրը այլ տեղ է․ նույն խմբերը, նույն կազմակերպությունները՝ հաճախ օտար ֆինանսավորմամբ, մշտապես հայտնվում են այնտեղ, որտեղ խոսք է գնում տնտեսական գործունեության, ներդրումների կամ աշխատատեղերի ստեղծման մասին։ Նրանք պատրաստ են շաբաթներով ապաստանել Սյունիքում՝ ընդդեմ ԶՊՄԿ-ի, կամ բողոքել Վայոց Ձորում՝ Ամուլսարի դեմ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Երևանին՝ աղտոտված օդին, աղբավայրերի հրդեհներին, Նուբարաշենի թունավոր հողերին կամ քաղաքային թթվածնի պակասին, նույն «բնապահպանները» կարծես անհետանում են։ Ոչ բողոքի ակցիա, ոչ հանրային հայտարարություն, ոչ էլ մամուլի ասուլիս։

Ստացվում է մի տարօրինակ բան․ երբ գործ ունենք ներդրումների, աշխատանքի և տնտեսական աճի հետ՝ բնապահպանական ակտիվիստները հանկարծ ակտիվանում են։ Իսկ երբ խոսքը գնում է այն վայրերի մասին, որտեղ իրական վտանգ կա մարդու առողջության համար, նրանց ձայնը չի լսվում։ Այդ լռությունը լուրջ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք այս պայքարները բնապահպանական են, թե՞ պարզապես քաղաքական և ֆինանսական գործիք՝ ուղղված Հայաստանի տնտեսական նախաձեռնությունները խափանելուն։

Գինեվետի դեպքը հերթական օրինակն է, թե ինչպես է էկոլոգիական թեման օգտագործվում որպես ծխածածկույթ՝ ներդրումների դեմ պայքարի և գյուղական համայնքների զարգացման արգելակման համար։ Իսկ մինչդեռ Երևանում մարդիկ շնչում են ամենածանր օդը տարածաշրջանում, բայց ոչ ոք չի բողոքում։ Պարզապես այնտեղ հանքի թեմա չկա, հետևաբար՝ ոչ էլ գրանտային ֆինանսավորում։

Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»