Լրահոս
Կարևոր


Ինչու Հայաստանը երբեք չի կարող Սինգապուր լինել․ Վարդան Ջհանյան

Վիդեո

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Հարցազրույցի ընթացքում Վարդան Ջհանյանի հնչեցրած կարևոր թեզերը՝ ստորև.

  • Մոտ 17 տարի ապրել եմ Ռուսաստանում, ընթացքում Հայաստան եմ եկել-գնացել, ծառայել եմ հայոց բանակում։ Մոսկվայում գտնվելու ընթացքում Հայաստան տեղափոխվելու առաջարկ ստացա և այն ընդունեցի սիրով, որովհետև միշտ Հայաստանում ապրելու մեծ ցանկություն եմ ունեցել։ ԶՊՄԿ-ում աշխատելու առաջարկ ստացա, ընդունեցի այն և կնոջս ու երեխաներիս հետ տեղափոխվեցինք Ագարակ քաղաք. արդեն 8 տարի է՝ ապրում և աշխատում եմ Հայաստանում։

  • Փոքր տարիքից միշտ ցանկություն եմ ունեցել զբաղվելու մի բանով, որը կօգնի իմ երկրին։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ  ոչ միայն իմ կարիերան եմ կարողանում անել, այլ նաև օգնել իմ երկրին։-
  • Աշատելուն զուգահեռ՝ ես միշտ սովորել եմ։ Միջազգային կազմակերպություններում աշխատելիս սկսել եմ ամենացածր պաշտոններից և միշտ աճ եմ արձանագրել։ Ինչ-որ փուլից իմ մոտիվացիայի աղբյուրը կինս դարձավ. նա ասաց՝ եթե ընտրել ես աշխատանքի հետ զուգահեռ՝ նաև կրթությունը,  պետք է ընտրես միջազգային լավագույն ծրագրերը։ Այդպես էլ արեցի՝ ընտրեցի, գնացի, սովորեցի։
  • Ես կրթության արժեքը հասկացա, թերևս, բանակից վերադառնալուց հետո. դպրոցում երբեք գերազանցիկ չեմ եղել։ Բանակից հետո հասկացա, թե որքան բան եմ բաց թողել։ Ես դպրոցականներին խորհուրդ կտամ լուրջ վերաբերվել կրթությանը, որ դա հետո չանեն ընտանիքի և աշխատանքի հաշվին։

  • Բարձր պաշտոններում աշխատելու համար անհրաժեշտ է մարդկային հարաբերություններ կառուցելու ունակություն. թերևս, ամենաբարդ հարցն է դա, ես կասեի՝ ամենակարևորը։ Այդ ամենը շատ դժվար է սովորել դասընթացների ընթացքում… դա ավելի շատ գալիս է մարդու մարդկային որակներից։
  • Բախտին, այո՛, հավատում եմ, թեև ես նախընտրում եմ անվանել ոչ թե բախտ, այլ՝ Աստծո կամք, ինչպես նաև, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելուն եմ հավատում։
  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջին տեղում է արդեն մի քանի տարի շարունակ։ Առհասարակ, այս ոլորտում  մենք առաջիկա երեք տարում կարող ենք ունենալ մինչև 3 միլիարդ դոլարի արտահանում։

– Հայաստանը երբեք Սինգապուր չի դառնա, որովհետև Սինգապուրն այդպիսին է, առաջին հերթին՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, որին հետո ավելացել է բարձր տեխնոլոգիական զարգացումը: Հետևապես՝ Հայաստանում որքան էլ բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգանա, միևնույն է՝ փաստ է, որ, օրինակ, ԶՊՄԿ-ն վճարում է ավելի շատ հարկ, քան այդ բոլոր ՏՏ կազմակերպությունները՝ միասին վերցրած։

Վերջում ներկայացնում ենք Վարդան Ջհանյանի հարցը՝ հաղորդաշարի հաջորդ հյուրին.

«Գլոբալ առումով ի՞նչ պետք է անեն գործարարները, որ մեր երկրի ազգաբնակչության մակարդակը հավասարվի եվրոպական երկրների չափանիշներին»։

Հաղորդաշարի նախորդ թողարկումը՝ այստեղ.

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՈրքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան