Թուրքիայում օծանելիքի խանութում հրդեհ է բռնկվել. զոհվել է 6 մարդ
ՎիդեոՇաբաթ վաղ առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օծանելիքի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետը։
Հրշեջները, փրկարարական խմբերը և քաղաքային աշխատողները հրդեհը վերահսկողության տակ են վերցրել, TRT Haber մասնավոր հեռուստաալիքին ասել է նահանգապետ Իլհամի Ակտաշը։
Հրդեհի հետևանքով ոչնչացվել են շենքի երկու հարկերը, որոնք օգտագործվել են որպես պահեստ։ Այս մասին հայտնի է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերից։ Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։
Ստամբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիլովասին՝ արդյունաբերական քաղաք է, որն ունի բազմաթիվ պահեստներ և գործարաններ։