Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ արտակարգ դեպք
ՀասարակությունԵրկուշաբթին Չինաստանի Հեբեյ նահանգի Պինշան շրջանում սկսվել է արտակարգ միջադեպով։ Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը։ Տուժածների թիվը ճշտվում է։ Հրապարակված կադրերում երեւում է միայն ավտոբուսի վերնամասի մի փոքր հատվածը՝ գետի ջրերի մեջ։
Գետի հոսքը բավականին ուժեղ է եւ դժվարություն է առաջացնում, որպեսզի հնարավոր լինի լողալով մոտենալ ավտոբուսին։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք կարողացել են հանել ավտոբուսը գետից եւ ողջ մնացած ուղեւորներին տեղափոխել հիվանդանոց։ Զոհերի մասին դեռեւս հաղորդումներ չկան։
***
Վերջին տվյալների համաձայն, ավտոբուսը, որն ընկել էր գետը Չինաստանի Հեբեյ նահանգում, տեղափոխել է բանվորների։ Կա երկու զոհ եւ 14 անհետ կորած։ Փրկարարները կարողացել են ջրից դուրս բերել մոտ 38 մարդու։