Երգչուհի Սիրուշոն վերջերս հայտնեց , որ սպասում է իր երրորդ բալիկին։

Քիչ անց իր ինստագրամյան էջում տեղեկացրեց իր հետևորդներին , որ աղջիկ են ունենալու։

Երեկ էլ երգչուհին իր ինստագրամյան էջում հարցերի պատուհան էր թողել, որտեղ հետևորդները պետք է նշեին տարեթիվ և ամսաթիվ, իսկ երգչուհին պետք է տվյալ օրվանից նկար հրապարակեր։Այդ նկարների թվում էր նաև երգչուհու փոքր ժամանակվա լուսանկարը։

Նկարին նայելիս կարելի է նկատել երգչուհու և նրա կրտսեր որդու ՝ Միքայելի նմանությունը։