Հայաստանում կամուրջ է փլուզվել. մեքենաները հայտնվել են ջրում
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ստեփանավանից դեպի ժողովրդին հայտնի Ամրակից ձորի հանգստյան գոտիներ տանող Ձորագետի վրա կառուցված մոտ 10 մետր երկարությամբ մետաղական կամուրջը:
Կամրջով այդ պահին անցնելիս է եղել ЗИЛ մակնիշի բեռնատարը, որը գլխիվայր շրջվել է: Գետում է հայտնվել նաև Niva մակնիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Niva-ն պարեկները փրկարաներն ու քաղաքացիները հատուկ ճոպաններով դուրս են բերել անվտանգ վայր: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: