Լրահոս
Կարևոր


Պատերազմը բաժանեց, Երևանում իրար գտան. Էմկան ու Վովան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգն է

Ֆոտո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում որոշված էր Վլադիմիրի և Էմմայի հարսանիքը։ Արցախի պաշարման պատճառով՝ զույգը փոխել էր կազմակերպման ձևաչափը․ պսակադրություն, ֆոտոսեսիա ու ընտանեկան ընթրիք՝ հարազատների մասնակցությամբ։ 

Վլադիմիրի մայրը՝ Զարա Մուսայելյանը MediaHub-ին պատմում է, որ ջանասիրությամբ էր պատրաստվում որդու հարսանիքին, մեծ դժվարությամբ, բայց արդեն գրեթե ամեն ինչ պատրաստել էր։ 

«Մեր հարսնացուն Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքից էր։ Պլանավորած հարսանիքից առաջ Ստեփանակերտում էր։ Արդեն հաջորդ օրը, երբ մեքենա գտնվեց ու պետք է գյուղ գնար, ասաց՝ «մի տեսակ վախենում եմ մեր տուն գնամ, որովհետև գիշերը երազիս մեջ պատերազմ եմ տեսել, թուրքերը գալիս են մեր տուն, փորձում են ներս մտնել, բայց ես կողպում եմ դուռն ու պատուհանը, այդպես չեն կարողանում ներս մտնել»: Ես էլ ասացի՝ «մի՛ վախեցի, դա ընդամենը երազ է»,- պատմում է Զարան։ 

Մի քանի օր անց, երբ սկսվեց ռազմական օպերացիան, Էմման զանգել է Կարմիր շուկայից, ասել, որ պատերազմ է, գյուղը գնդակոծում են։ Վովան պատասխանում է, որ բոլոր ուղղությամբ են ռազմական գործողությունները։

«Ուշադիր կլինես, հոգ տար քո մասին խորհուրդներից բացի, անհնար էր այլ բան ասել։ Կես ժամ անց կապն ընդհատվում է ու ապագա ամուսնական զույգը 5 օր իրարից լուր չի ունեցել։ Չեմ ուզում վերհիշել այդ օրերը։ Ես նկատում էի, որ Վովան տանջվում էր, մեզանից թաքուն արտասվում»,- ասում է կինը։ 

Այդ օրերին մամուլը հեղեղված էր Կարմիր շուկա, Թաղավարդ ու սահմանամերձ մյուս բնակավայրերի մասին ամենավատ նորություններով․ «ադրբեջանցիները մտել են գյուղ, սպանել երեխաներին, բռնություն գործադրել կանանց ու աղջիկների նկատմամբ» բովանդակությամբ։

Զարան ասում է, որ ամենաշատը վախենում էր այն մտքից, որ որդու սիրելիին կա՛մ սպանել են, կա՛մ գերի վերցրել. «Նման իրավիճակում միշտ ամենավատի մասին ես մտածում։ Վախենում էի այն մտքից, որ Էմմայի ընտանիքի հետ վատ բան պատահած չլինի»։

Գործի են դնում բոլոր միջոցները, դիմում Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փրկարար ծառայությանը, բայց շրջանների հետ կապ հաստատել հնարավոր չի լինում։ Սեպտեմբերի 23-ին, արդեն չեղարկված հարսանիքի օրը, Վովան սիրելիից ստանում է ամենասպասված զանգը․ «Լավ եմ, գյուղը տարհանվել է վերին ենթաշրջան, շրջափակման մեջ ենք»։ 

Զարայի խոսքով՝ հարսնացուի զանգից հետո բոլորը վերջապես թեթև շունչ են քաշել, ուրախությունից արտասվել։ Պարզվել է, որ սեպտեմբերի 19-ի գիշերը սահմանամերձ բնակավայրերի կանանց, երեխաներին ու ծերերին տարհանել են։ Ճանապարհին իմացել են, որ Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները փակ են։ Այդպես տեղակայվել են հարակից գյուղերում, քնել մեքենաների մեջ։ Սիրելիին կորցնելու ապրումները, որն ունեցել է Վլադիմիրը, նույն զգացումներն ուներ նաև Էմման՝ բարիկադի հակառակ կողմում։ 

«Ես ուզում եմ բոլոր սիրո պատմություններն ավարտվեն Վովայի ու Էմկայի սիրո նման։ Այո՛, դժվար է եղել, դաժան է եղել, բայց վերջում սերը հաղթել է։ Սերը հաղթահարել է նաև երկօրյա գաղթի ճանապարհը։ Հարսս զանգել է, և մենք միաժամանակ Ստեփանակերտից դուրս ենք եկել այն հույսով, որ իրար կմիանանք ճանապարհին։ Չի ստացվել։ Վովան ու Էմման իրար հանդիպել են Երևանում»,- Զարան և՛ պատմում, և՛ ուրախությունից արցունքներն է սրբում։

«Հոկտեմբերի 26-ին, երբ պատահական այցելել են Աբովյան 9 հասցեում տեղակայված Արցախի գրասենյակ, ՔԿԱԳ աշխատակիցն առաջարկել է ամուսնական վկայական տրամադրել զույգին, քանի դեռ Արցախի ընտանեկան օրենսգրքի կնիքն իրավական ուժ ուներ։ Հաջորդ օրվանից այն կկորցներ ուժը։ Ամուսնացան, այդպես դարձան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգը»։ 

Վլադիմիրն ու Էմման ամուսնացել են հոկտեմբերի 3-ին և այլևս երբե՛ք իրար չկորցնելու խոստում տվել միմյանց։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի ենԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան