Լրահոս
Կարևոր


Կապանում իրականացվում են մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր, որի համաներդրման մասնաբաժնի մի մասը հոգում է ԶՊՄԿ-ն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ֆոտո

2023 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքը մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերն է ներկայացրել․ ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներից հաստատվել է 2 մլրդ 825 մլն 627 հազար դրամ ընդհանուր արժեքով 11 ծրագիր՝ իրենց ենթաբաղադրիչներով, որում պետական բյուջեից համաներդրման չափը 1 մլրդ 893 մլն 488 հազար դրամ է։

Շինաշխատանքներն իրականացվում են թե՛ Կապան քաղաքում, թե՛ գյուղական բնակավայրերում։ Ծավալի աննախադեպ լինելով պայմանավորված՝ դրանք ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ։

Միայն այս տարի Կապանում բացվել է սուբվենցիոն ծրագրերով ամբողջովին հիմնանորոգված մեկ մանկապարտեզ, ևս 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Կապանում բարեկարգ տեսք են ստացել զգալի քանակությամբ բակեր ու մայթեր, եզրապատեր, ներհամայնքային ճանապարհներ, առավել լավ պայմաններ են ստեղծվել մատաղ սերնդի արտադապրոցական կրթության, առողջ ապրելակերպի ապահովման համար․ նորոգվում են ակումբ-գրադարաններ, մարզադպրոցներ, ստեղծվում խաղահրապարակներ ու մարզադաշտեր, գյուղերում բարելավվում են վարչական շենքերի պայմանները, կառուցվում խմելու ջրի համակարգեր։

Կապանում 2023-ին հաստատված սուբվենցիոն ծրագրերից են

«Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում»․ ծրագրի ընդհանուր արժեքը 966 մլն դրամ է, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 579 մլն 600 հազար դրամ։

Արծվանիկ, Սյունիք բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում․ ծախսվող ընդհանուր գումարը՝ 191 մլն 604 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 105 մլն 381 հազար դրամ։

Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 147 մլն 413 հազար դրամ , որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 103 մլն 189 հազար դրամ։

Ուժանիս բնակավայրի խմելու ջրի մատակարարման ապահովում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 121 մլն 153 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 84 մլն 807 հազ դրամ։

Կապան քաղաքի Դավիթ Բեկ, Շինարարների, Բաղաբերդ թաղամասերի ակումբ-գրադարանների նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 201 մլն 699 հազ դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 121 մլն 18 հազար դրամ։

Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, գյուղական Արծվանիկ բնակավայրի ՆՈՒՀ -ի հարևանությամբ տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 499 մլն 146 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 371 մլն 957 հազար դրամ։

Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 61 մլն 750 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 37 մլն 50 հազար դրամ։

Նորաշենիկ գյուղական բնակավայրի վարչական շենքի նորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն 778 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 13 մլն 667 հազար դրամ։

Այս տարվա մեկ այլ ծրագրով նորոգվել, ասֆալտապատվել են մայթեր, շենքերի բակեր․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 80 մլն 949 հազար դրամ, որում պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 44 մլն 521 հազար դրամ։

Վերոնշյալներից ամբողջությամբ ավարտվել է 3 ծրագիր, մյուսներն ընթացքի մեջ են։

2023 թվականին Կապան համայնքում նաև ավարտվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնք մեկնարկել էին նախորդ տարի։ Դրանցից են

Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ի շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293 մլն 846 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 235 մլն 76 հազար դրամ։

Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում՝ 16 ենթաբաժիններով․ արժեքը՝ 1 մլրդ 482 մլն 617 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 815 մլն 439 հազար դրամ։

Ջրամատակարարման ապահովում երեք գյուղական բնակավայրերում՝ Դավիթ Բեկ, Սրաշեն, Կաղնուտ․ արժեքը՝ 330 մլն 657 հազար դրամ, որում կառավարության համաներդրման մասնաբաժինը՝ 231 մլն 460 հազար դրամ։

Վարչական շենքերի կառուցում գյուղական Վանեք, Եղեգ, Ներքին Խոտանան բնակավարերում․ արժեքը՝ 138 մլն 769 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կառուցվել է հինգ խաղահրապարակ/մարզադաշտ/հանգստյան գոտի․ արժեքը՝ 339 մլն 733 հազար դրամ, որի 55 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։

Նախորդ տարվանից մեկնարկած ծրագրերից ընթացի մեջ են

Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում․ արժեքը՝ 42 մլն 788 հազար դրամ, որի 60 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։
Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում․ արժեքը՝ 295 մլն 360 հազար դրամ, որի 80 տոկոսը կառավարության համաներդրման մասնաբաժինն է։ Նշենք, որ Կապանում ևս համայնքի համաներդման մասնաբաժնի մի մասը հոգում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի