Լրահոս
Կարևոր


Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ.

Մի տխմար ձևակերպում կա, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացության պատճառով՝ «քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անեք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագետ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակության, մենեջմենթի ու ինքնազոհողության զրոյական պատրաստակամության, քաղաքացին ինչպե՞ս տեր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրյա հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախություն ստանալուց հետո անկախ պետության քաղաքացի ձևավորել։ Մեծ հաշվով, մենք ունեցել ենք սխալ հասկացված պետություն, որի միջավայրում է ձևավորվել այսօրվա քաղաքացին։ Եվ հենց դրա շնորհիվ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացավ գրավել «քաղաքացու» սրտերը։

Անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ․

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ Սա ծանր իրողություն է, բայց  մենք պետք է ունենանք խիզախություն՝ սա ընդունելու, որովհետև դա կհուշի-կստիպի հետագա ճիշտ քայլերը։

1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։

2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։

Կա գործ՝ անելու․

Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին  մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»:

Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակի ճանապարհն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»